Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր օրակարգը չի փոխվել՝ նախարարը պետք է աշխատի կամ տուն գնա. ըստ Yerkir.am-ի՝ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:
«Եթե նախարարի հայտարարությունները լղոզված չեն, եթե ես կեղծում եմ, եթե ես չափազանցնում եմ, դա կերևա վաղը, եթե նախարարը գա այստեղ, գա և պատասխանի մեր հարցերի բովանդակային մասին, ոչ թե՝ ձևային, ինչպես արել է այս օրերի ընթացքում: Լրատվամիջոցների պատի հետևում, ոստիկանական պատի հետևում կանգնելով՝ հայտարարություններ է անում և մարդկանց անդաստիարակ է անվանում»,- նշեց նա:
Գյուլումյանը նաև անդրադարձավ երեկ սոցցանցերում տարածված այն կեղծ լուրերին, թե դաշնակցական երիտասարդները գումար են բաժանում ուսանողներին, որ նրանք ցույցերին մասնակցեն:
«Նախարարին հարող շրջանակները մեր կազմակերպած ակցիան անվանարկելու, հեղինակազրկելու համար հայտարարում են, թե ֆիզիկայի ֆակուլտետում 5000-ական դրամներ են բաժանում՝ ցույցերին մասնակցելու համար: Այդ մարդկանց հրավիրում եմ հանդիպման, պահանջում եմ փաստեր: Նրանք հայտարարում են, որ մշտապես կանգնած են օրենքի կողքին: Տղե՛րք, բա ինչո՞ւ ոստիկանություն չեք դիմում»,- հայտարարեց ուսանողը:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: