կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-06 13:55
Քաղաքական

Աչքներիս առաջ մեր ազգը կործանվում է, մարդիկ մեռնում են` բուժման փող չունենալով. Հրանտ Բագրատյան

Աչքներիս առաջ մեր ազգը կործանվում է, մարդիկ մեռնում են` բուժման փող չունենալով. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պանդեմիկ իրավիճակը ՀՀ-ում աղետալի է։ Եթե թվերը վերցնում ենք հարաբերականորեն, ապա, ասենք, 100 հազ մարդու հաշվով և վարակակիրների, և մահերի, և վակցինացվածների թվով, հավանաբար, վատագույններից ենք։ Այսպես, վարակակիրների թիվը ՀՀ-ում ավել է քան աշխարհի միջինը 2.95 անգամ, մահացածներինը՝ 3 անգամ, իսկ վակցինացվածների թիվը պակաս է 5.8 անգամ։ Նման աղետալի պանդեմիկ իրավիճակը պահանջում է համակարգային քայլեր։ Մինչդեռ Նախագահը զբաղված զբոսաշրջությամբ ու անիմաստ հարցազրույցներով, Կառավարությունն էլ ԱՆ նախ-րը մի գլուխ խոսում են վակցինացիայից։ Չվակցինացվածների նկատմամբ վերաբերմունքը պետական ֆաշիզմի երանգներ է ստացել։ Անմիջապես ասեմ. վակցինացիան այլընտրանք չունի և աշխարհում բժշկության զարգացման այս մակարդակում դա միակ կիսալուծումն է։ Բայց դա նշանակու՞մ է, որ դրանից դուրս կառավարությունն անելիք չունի։ Իհարկե ոչ։ Նայեք Իսրայելին կամ Սերբիային։ Ամբողջ բնակչությունը վակցինացված է։ Հետո ի՞նչ։ Սերբիայում օրական վարակվում է 6 հազ., Իսրայելում` 1300 մարդ։ Մահանում են համապատասխանաբար 50-55 և 15-20 մարդ։ Միանշանակ է. վակցինիացիայի պարագայում մահացության ցուցանիշը մի քանի անգամ իջնում է։ 

Հիմա, ո՞վ ասաց, որ վակցինացիայից բացի (կամ դրան զուգահեռ) այլ միջոցներ չկան։ Նախ, պետք է հայտարարել մասնակի լոկդաուն։ Գոնե փակեք հաս. վայրերը, ռեստորաններն ու սրճարանները։ Պետք է դադարեցնել դրսից զբոսաշրջիկների ընդունումը։ Ի վերջո պետք է կարգի բերել վիճակը դեղերի շուկայում, հսկել որ բոլորը դիմակներ կրեն։ Հաշվարկը ցույց է հալիս, որ կովիդից բուժվելը քաղաքացու վրա նստում է 300-600 հազ դրամ։ Այո, եթե բախտը բերում է և հայտնվում է հիվանդ-մ, ապա մի քանի օր ձրի բուժում է ստանում։ Բայց միևնույնն է, ԿՏ-ն արժի առնվազն 40 հազ, տեստերն ու հակամարմիննրը՝ 10 հազ-ական, իսկ դեղերը ... Աչքներիս առաջ մեր ազգը կործանվում է, մարդիկ մեռնում են` բուժման փող չունենալով»։