կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 15:35
Հասարակություն

Կառավարությունը հիմարությունների գծով Գինեսի ռեկորդ կարող է սահմանել. Հրանտ Բագրատյան

Կառավարությունը հիմարությունների գծով Գինեսի ռեկորդ կարող է սահմանել. Հրանտ Բագրատյան

Ազատության հրապարակում հրավիրված` «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին իր խոսքն ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա հայտարարեց, որ Ազատության հրապարակում է  ԲՀԿ երիտասարդական միությունը` ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիյաջյանի  գլխավորությամբ:


«Մի քանի օր առաջ վարչապետը փորձում էր երկխոսել «Դեմ եմ» շարժման հետ` իր մոտ հրավիրելով նրանց: Թող հիմա վարչապետը գա այստեղ ու տեսնի, թե ինչքան մարդ կա այստեղ: Պարտադիր է, որ պարտադիրն իր ոտքը քաշի այս երկրից, այդ ռեկետը պետք է վերջապես տապալվի»,- ասաց Վահան Բաբայանը:


Հարթակից ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` կոչ անելով կերտել «առանց Սերժ Սարգսյանի» Հայաստան:


Կուտակայինի մասին խոսեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ միայն ուրախ է, որ կայացել է «Դեմ եմ» շարժումը, որը պայքարում է պարտադիր կուտակային օրենքի դեմ, որը կատարյալ հիմարություն է:


«Ոչ մի պարտադիր կուտակային չկա, իրականում կա  լրացուցիչ 6 տոկոս հարկ, և ոչ մի վարչապետ ու նախարար չեն կարող դա ժխտել: Կենսաթոշակառուին պահելու հազար ու մի ձև կա: Մենք կարող ենք կենսաթոշակ ավելացնել առանց հիմարությունների, այնինչ` կառավարությունը հիմարությունների գծով Գինեսի ռեկերդ կարող է սահմանել: 45 տարով հնարավո՞ր է փող պարտք տալ: Թող կառավարությունը ժխտի այս ամենը, ես «կուկարեկու» կկանչեմ: Դուք հաղթելու եք, էն էլ շատ զիլ»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ հիմարը նա է, ով նման ռեֆորմ է անում, այլ ոչ նա, ում հանդեպ դա իրականացնում են: