Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ներկա է նաև «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Թեև նա խուսափում է լրագրողներից, սակայն Yerkir.am-ի լրագրողի դիտարկմանը, թե տպավորություն է, որ իր` նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարությամբ փաստի առաջ կանգնեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Բագրատյանը կոնկրետ պատասխան չտվեց. նախ ասաց, թե տղաներին վաղուց չի տեսել (նկատի ունի ՀԱԿ անդամներին-խմբ.), ապա կատակով, թե` նրանց հետ շատ գաղտնի զրույց է ունենալու հայ-ադրբեջանական ռազմական առճակատման մասին: «Դուք ուզո՞ւմ եք` պատերազմ լինի»,- հետաքրքրվեց Բագրատյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ցանկանում են հասկանալ` ինչո՞ւ առաջ ընկավ Տեր-Պետրոսյանից, նա պատասխանեց. «Այն ինչ ասված է իմ հայտարարության մեջ, բավարար է: Ես փաստի առաջ չեմ կանգնեցրել Լևոն Տեր-Պետրոսյանին»: