|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Բոլորը կրկնում են նփ-ի ասածները Արագած սարի շուրջ։ Չեն հասկանում ի՞նչու հիմա և ի՞նչու Արագածը։ Դա կարող է հենց այնպես ասված լինել։ Գեղական շուստրիություն։ Բայց կարող է նաև լուրջ ասված լինել։ Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը։ ՆՓ-ն էլ մեզ ուզում է աստիճանաբար սովորեցնել Արագածին։ Առաջիկայում դա կարող է իրականացվել նոր օրենքով կամ Սահմանադրությամբ։ Ճիշտ կլինի, որ վարչապետի գրասենյակը հերքի կամ հաստատի սույն ենթադրությունը»,- գրել է նա։