Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն խնդիրները, որ դրել էինք մեր առջև կարելի է համարել լուծված՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից անձրևի տակ նախաձեռնած Ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա փաստեց, որ այսօր ՀՀ արժանապատիվ քաղաքացին հստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի մանդատ հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու և հայ ժողովրդին որևէ միջազգային հարթակում ներկայացնելու։
Բացի այդ Երևանում ժողովրդավարության թատրոնը «Մարիոթ» հյուրանոցում իշխանությունները ձախողեցին։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը և Թուրքիան խիստ անհանգստացած են Հայաստանում իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ճակատագրով և փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման պրոցեսը։
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ Խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ․ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 18։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու, որին բոլորի մասնակցությունը շատ կարևոր է։
«Մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք «ո՛չ» եք ասում այս կապիտուլյանտին, ասում եք «ո՛չ» երկիրը նոր զիջումների տանելուն, և վաղվա մասնակցությամբ հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին՝ այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու, ՀՀ-ն ներկայացնելու»,-հայտարարեց նա։
Վաղվա հանրահավաքին նաև մանրամասն կներկայացվի հայեցակարգային մոտեցումները Արցախյանի կարգավորման և ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու մասին։
Այսօր երեկոյան հանրահավաք չի լինի, նշեց Իշխան Սաղաթելյանը, նկատի ունենալով վաղվա ծավալուն աշխատանքները, նաև այսօր ամբողջ օրվա աշխատանքները, ինչպես նաև եղանակային պայմանները, քանի որ քաղաքացիների առողջությունը շատ կարևոր է։
Այսպիսով, վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․