Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նուրի Էլիբոլը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը. տեղեկացնում է Hye Tert-ը:
Էլիբոլն ընդդիմադիր կուսակցությանը քննադատել է այն բանի համար, թե հրաժարվել է ստորագրել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի դեմ Թուրքիայի խորհրդարանի հաստատած փաստաթուղթը:
«Նրանք, ովքեր Թուրքիայի ազգային շահերին վերաբերող հարցում Թուրքիայի և նրա հասարակության հետ չեն շարժվում, թող գնան և իրենց քարոզարշավն անցկացնեն Հայաստանում»,- ասել է Էլիբոլը:
Նա քրդամետ կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին մեղադրել «ահաբեկչական խմբավորման խոսնակ» դառնալու մեջ: Էլիբոլի խոսքով՝ «Դեմիրթաշի հայտարարություններն իրեն չեն զարմացրել, քանի որ Դեմիրթաշը Թուրքիայի թշնամին է»:
Հիշեցնենք, որ սույն կուսակցությունը կողմ էր նաև Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, որի հետևանքով զինված հարձակման թիրախ էր դարձել կուսակցության կենտրոնական գրասնեյակը: