Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին մեր պայքարին են միացել աշխարհի տարբեր գաղթօջախներում մեր հայրենակիցները․ Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ մեկ են․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերի խնդիրն է երթերի 4 խումբը դարձնել 8 ու վերցնել ամբողջ քաղաքը։
«Այս չարիքի կառավարությանը հեռացնելուց հետո Առանց Նիկոլ Հայաստանում լինելու է համերաշխություն, Առանց Նիկոլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրելու է անվտանգ, առանց Նիկոլ Հայաստանում արդեն ՀՀ քաղաքացին ապրելու է ազատ, բարեկեցիկ, գյուղացին այս օրերին չի մտածելու սերմնացուի, պարարտանյութի, բազմաթիվ հոգսերի մասին, մենք միասնաբար, կենտրոնացնելով մեր ողջ ժողովրդի ներուժը, բացառելով նախկինում տեղ գտած թերությունները և սխալները, համախմբվելու ենք, բռունցք դառնանք և կառուցենք ուժեղ, անվտանգ և հզոր Հայաստան։ Նիկոլով սա հնարավոր չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ գործի 60-70 տոկոսն իրականցված է։
Իշխան Սաղաթելյանը նշեց վաղվա ծրագրերը․
Ժամը 13։00-ին Վանաձորում լինելու է հանրահավաք։
Առավոտյան 9։30-ին Աշտարակի խճուղու վրա՝ Կարմիր խաչի շենքի ուղղությամբ, ավտոմեքենաները դրոշներով շարվելու են, որպեսզի Երևանից գնան Վանաձոր՝ հանրահավաքի։ Ցանկացողները կարող են միանալ իրենց ավտոմեքենաներով։
Զուգահեռ ժամը 12։00-ից Ֆրանսիայի հրապարակից բացառապես կանանց և աղջիկների երթ է մեկնարկելու Երևանի փողոցներով։
Երևանում 13։00-14։00 բոլոր ցանկացողները, մեքենաներում բարձր միացրած «Արցախն է կանչում» և «Զարթնի՛ր, լաո» երգերը, կշրջեն քաղաքում և տրամադրություն կստեղծեն։
Երեկոյան ժամը 18։00-20։00 Երևանի Ֆրանսիայի հրապարակում կլինի մշակութային ծրագիր։
Ժամը 20։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, հետո ավանդական երթը Երևանում։
Մանրամասն՝ տեսանյութում․