|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ադրբեջանը ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ մարտահրավեր է նետում արտաքին աշխարհին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից «սև» ցուցակների ընդլայնման քայլին:
Ըստ Շարմազանովի՝ աբսուրդի ժանրից է թե՛ Արցախի հանրաքվեի վերաբերյալ հարևան պետության հիստերիկ արձագանքը, թե՛ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հետապնումը, թե՛ մյուս քայլերը: «Դասական աբսուրդի ժանրից են, ծիծաղելի են, բայց մի երկրում, որտեղ արդեն սուլթանություն կամ խանություն չէ կառուցվում, այլ ընտանեկան կառավարում, ոչինչ զարմանալի չէ»,- ասել է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ իր համար զարմանալի չէր լինի, որ նմանատիպ այլ պաշտոններ էլ Ալիևը իր զավակներին տար: «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք նրանց պահվածքից»,-նկատեց նա: