կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-11 10:02
Առանց Կատեգորիա

Դա հետամնա­ցություն է, խայտառակություն․ ՀՀ-ն սուլթանություն չէ, ինքն էլ սուլթան չէ, որ իր որդուն առաջարկի, ծախի, տա-ստանա․ Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ «Հրապարակ»

Դա հետամնա­ցություն է, խայտառակություն․ ՀՀ-ն սուլթանություն չէ, ինքն էլ սուլթան չէ, որ իր որդուն առաջարկի, ծախի, տա-ստանա․ Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ «Հրապարակ»

«Շիրակի թեմի առաջնորդ Գե­րաշնորհ Տ. Միքայել արքե­պիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե ինչու էին երեկ Գյումրիում սակավաթիվ մարդիկ եկել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մինչդեռ 3 տարի առաջ Գյումրու հրապարակը լեցուն էր. դա, իր կարծիքով, ինչի նշան է:

«Ինչի՞ նշան պետք է լինի, հիասթափության, հուսախաբության և ընդդիմության: Գյումրին միշտ է ընդդիմադիր, բոլոր իշխանություննե­րին ընդդիմադիր է, Գյումրիի բնույթը, բնությունն է այդպիսին, Գյումրին իշխանություն չի սիրում»,- պատասխանեց Միքայել սրբազանը: Սրբազան հորը հարցրինք, թե ինչ կարծիք ունի Փաշինյանի՝ Ալիևին ուղղված առաջարկի մա­սին, որ որդուն՝ Աշոտին, պատրաստ է փոխանակել հայ ռազմագերիների հետ. դա վեհանձն քա՞յլ էր վարչա­պետի պաշտոնակատարի կողմից, թե հերթական շոու:

Միքայել սրբա­զանը դա հետամնացություն և ամոթ անվանեց. «Դա ոչ միայն շոու է, դա խայտառակություն է, դա հետամնա­ցություն է: Հայաստանի Հանրապե­տությունը սուլթանություն չէ, ինքն էլ սուլթան չէ, որ իր որդուն առաջարկի, ծախի, տա-ստանա: Մենք ո՞ր դարում ենք գտնվում, մենք 21-րդ դարում ենք գտնվում: Իր տղան չափահաս է, հետևաբար՝ ինքը կարող է որո­շել, իսկ եթե անչափահաս լիներ, դա կնշանակեր թրաֆիքինգ, այսինքն՝ մարդու վաճառք: Այնպես որ՝ իր ասածը հիմարություն է, այնպես չէ, որ մի խելացի բան է ասել»:

Միքայել սրբազանին հարցրինք նաև, թե ինչ ազդեցություն կունենա հասարակության վրա Փաշինյանի հայհոյախառն խոսքը քարոզարշավի ժամանակ, նա քաղաքական վենդետաներից ու անգամ «շինելուց» է խոսում:

«Դե, հասարակության այն հատվածի վրա, որը սիրում է հայհո­յանք, կարող է նաև դրական ազդե­ցություն ունենալ, մարդիկ կարող են ուրախանալ, որ իրենց մակարդակին է իջնում, բայց, ընդհանուր առմամբ, դա ամոթ է, նման բառապաշարի օգտագործումն ամոթ է ցանկացած քաղաքական գործչի համար, իսկ քաղաքական գործիչը ենթադրում է որոշակի կրթական ցենզ և մա­կարդակ: Դա ամոթ է, դրա համար պետք է հրապարակավ ներողություն խնդրեր նման բան ասելուց հետո»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։