Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետ Կարեն Կարապեոտյանից հարցրեց առևտրականների հանդեպ իրականացվող խուզարկությունների և «վրաերթի» դեպքերի մասին:
«2017 թ. հունիսի 20-ին ՊԵԿ նախագահին տվել եք հանձնարարական` այդ ստուգումները կասեցնել: ՊԵԿ-ի վերահսկողության գործունեությունը վերապահված է վարչապետին: Մամուլը ողողված է ՊԵԿ-ի առանձին աշխատակիցների անմարդկային գործողությունների նկարագրություններով: Հիմա, որպես ՊԵԿ գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյա, ո՞րն է Ձեր վերաբերմունքը, ինչպե՞ս եք գնահատում նրանց արարքը, վայրագությունները, անձնական խուզարկություններ իրականացնելը` առանց համապատասխան թույլտվության»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետին Պետրոսյանի երկար բացատրություններն ու հարցը դուր չեկան, նա ասաց. «Հարցը հակիրճ նորից կարո՞ղ եք ձևակերպել»:
Պետրոսյանն էլ հարցրեց. «Որպես ՊԵԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյա` ինչպե՞ս եք վերաբերվում առևտրականների նկատմամբ իրականացվող վայրագություններին»:
Վարչապետն արձագանքեց. «Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է, պարո'ն Պետրոսյան: Ես չգիտեմ մի մարդ, ով լավ վերաբերվի վայրագությանը: Իսկ եթե Ձեր հարցը «Առինջ մոլի» հետ կապված եք ուզում տալ, այլ կերպ ձևակերպեք»:
Պետրոսյանն էլ նշեց, որ չի հարցրել, թե ինչպես է նա, առհասարակ, վերաբերվում վայրագություններին: «Ես հստակ հարց ուղղեցի, էդ «վրաերթի» դեպքն էլ տեղի է ունեցել «Առինջ մոլ»-ում: ԶԼՄ հրապարակումներն էլ առիթ են քրեական գործ հարուցելու համար»,- ասաց պատգամավորը:
«Եթե Ձեզ շատ հետաքրքրում է, ապա համապատասխան մարմինները զբաղվում են: Երբ ապացուցվեն վայրագությունները, վայրագն իր պատիժը կստանա»,- պատասխանեց վարչապետը: