|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ շփման գծում կա որոշակի լարվածության աճ:
«Կա որոշակի լարվածության աճ` օգտագործվող զինատեսակների առումով: Հակառակորդն այսօր օգտագործել է ականանետներ, թեթև հրետանի։ Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, մշտական պատրաստությամբ, զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները»,- ասաց նա` նշելով, որ զինված ուժերը շարունակում են լիովին վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին։
Նախարարի խոսքով՝ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել։ «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող` հրադադարի մասին համաձայնագրերով: Պաշտպանության նախարարության, զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»,- ասաց նա: