կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 11:25
Արցախ

Զախարովան Ադրբեջանին է մեղադրել սահմանին լարվածության համար

Զախարովան Ադրբեջանին է մեղադրել սահմանին լարվածության համար

Ռուսաստանը` որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա լարվածության կանխարգելման համար. ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը:

«Իսկապես տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը: Օբյեկտի բնույթի, վնասվածության աստիճանի և գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասական են»,- ըստ ՌԴ ԱԳՆ կայքի` ասել է նա:

«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա: Եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան: