|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Պուտինը տեսնում է, որ տանուլ է տալիս Ուկրաինայի համար Արևմուտքի հետ մղվող աշխարհագրական պայքարը, և որոշել է վնասել արևմտյան շահերին այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Ղարաբաղում»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն haqqin.az-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով սահմանին վերջին օրերին լարվածության մեծացումը:
Նրա խոսքերով՝ շատ հավանական է, որ Ղարաբաղում զինված գործողությունների վերսկսումը ռուսական սադրանքի հետևանք է: «Ձեզ հայտնի է, որ հայկական զինված ուժերը ռուսական բանակի մի մասն են կազմում, և ոչ մի զինվոր մեկ քայլ անգամ չէր անի առանց Մոսկվայի համաձայնության»:
Երևում է՝ Ադրբեջանը հայկական կողմին պրովոկացիայի և հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրելու համար պատրաստ է դիմել ցանկացած քայլի, անգամ` Ռուսաստանին՝ ի դեմս Պուտինի, նման համարձակ մեղադրանքներ ներկայացնելուն: