կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-14 12:13
Քաղաքական

Այս պահին սահմանին հարաբերական անդորր է. Վիգեն Սարգսյան

Այս պահին սահմանին հարաբերական անդորր է. Վիգեն Սարգսյան

Այսօր Երևանի  9/47 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, հավանու՞մ է արդյոք Երևանի ներկայիս տեսքը, Վիգեն Սարգսյանն ասաց. «Մեր մայրաքաղաքը օրեցօր գեղեցկանում է: Վստահ եմ, որ էլ ավելի է գեղեցկանալու, մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք, որը շատ խորը պատմական արմատներ ունի, ունի նաև իր ուրույն միջավայրը, բնավորությունը: Սա շատ հաճելի քաղաք է ապրելու համար»:

Ըստ Վիգեն Սարգսյանի, ուրախալի է, որ տարեցտարի բարեկարգվում են քաղաքի պուրակներն ու այգիները, քանի որ կարևոր է  կանաչ գոտիների առկայությունը: Նախարարը նշեց, թե շատ կուզեր, որ առաջիկա տարիներին Երևանում ունենայինք մեծ, գեղեցիկ անտառ, մի զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ վիճակ է տիրում սահմանին: Նախարարը նշեց, որ այս գիշեր հարաբերական անդորր է եղել, սակայն երեկ ցերեկը եղել է որոշակի լարվածություն, Արցախի ՊԲ-ն անմիջապես արձագանքել է՝ լռեցնելով հակառակորդին:

«Այս պահին իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, հարաբերական անդորր է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: