|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի եւ կառավարության միջեւ համագործակցության մակարդակը եւ հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան եւ կլինեն արդյունավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ եւ այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ եւ ապակառուցողական վարքը:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ: