|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերին։
Քիրբին ցավակցել է վերջին միջադեպի հետևանքով զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին՝ հիշեցնելով, որ նման հարձակումները չեն համապատասխանում ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ստանձնած հանձնառություններին։
«Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի է»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Քիրբին հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս կհանդիպեն հակամարտության կողմերի նախագահների հետ։
«Մենք կողմերին կոչ ենք անում բռնությունից խուսափելու և բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։