Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերի սահմանին տիրող լարվածությանը:
«Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, Սփյուռքում գործող մեր կառույցները, ակտիվիստները` ամեն մեկն իր երկրում, պետք է կարողանան ճնշում գործադրել տվյալ երկրի իշխանությունների վրա, որպեսզի իրենց խոսքն ասեն, միջամտեն այն ամենին, ինչ փորձում է անել Ալիևը»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` երբ 2014 թվականի սեպտեմբերի 15-20-ը տարբեր երկրների հայկական կառույցների ներկայացուցիչներ էին հավաքվել ու որոշում էին առաջնահերթությունները, դրանցից մեկը հենց Ղարաբաղյան հիմնախնդիրն էր: «Այստեղ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ազգի խնդիրն է: Մենք պայմանավորվածություն ունենք՝ շատ դեպքերում, երբ լարվածություն է առաջանում սահմանին, դիմում ենք մեր սփյուռքյան կառույցներին: Նրանք ցույցերով, ճնշումներով փորձում են այդ երկրների իշխանություններին մասնակից դարձնել այդ գործընթացին»,- ասաց Հակոբյանը:
Նախարարը համոզված է, որ Ադրբեջանը սահմանին լարված վիճակ է ստեղծում՝ փորձելով վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահավաքի այս ժամանակահատվածում:
«Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր հանրապետության: Մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, թե մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, ցանկանում է խնդրի լուծմանը հասնել Մինսկի խմբի շրջանակներում: