|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: Այդ մասին հայտնել է Բավարիայի վարչապետի գրասենյակը Մյունխենում կայացած նախարարական նիստում, գրում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես նշել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը․ «Դեմքը ծածկելը հակասում է հաղորդակցության մշակույթին»:
2016-ի դեկտեմբերին ԳԴՀ կառավարությունը օրենք էր ընդունել, որով արգելվում է փարաջա կրել պետական պաշտոնյաներին ծառայողական պարտականությունները կատարելիս: Հասարակական այլ վայրերում սահմանափակումների համար պատասխանատու են դաշնային երկրամասերը: