|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավելի քան 1.000 մարդ է բանտարկվել Հյուսիսային Կորեայում՝ հարավկորեական հեռուստահաղորդումներ և ֆիլմեր թաքուն դիտելու համար:
Հյուսիսային Կորեայում արտասահմանյան փոփ մշակույթը հասարակ մարդկանց համար խստիվ արգելված է, իսկ այս օրենքը խախտողներին ծանր տուգանքներ կամ բանտարկություն է սպասվում:
Բայց Չինաստանից եկող ծովահենային DVD-ների և CD-ների մեծ հոսքը Հարավային Կորեայի փոփ մշակույթը Հյուսիսային Կորեայում ավելի հանրաճանաչ է դարձրել:
Բանտի աշխատակիցն ասել է, որ սա առաջին անգամն է, որ միայն հարավկորեական հեռուստահաղորդումներ դիտելու պատճառով ձերբակալվածների թիվն անցել է 1.000-ը: «Այժմ բատնը լեփ-լեցուն է նման բանտարկյալներով»,- ասել է նա:
Այս «հանցանքի վրա բռնվածները» հիմնականում բանտարկվում են՝ 2-5 տարով, և ավելի դաժան վերաբերմունքի են արժանանում բանտում, քան մյուս բանտարկյալները:
Հյուսիսկորեական իշխանություննեը սկսել են նաև ձերբակալել այն կանանց, ովքեր կրկնօրինակում են հարավկորեական հայտնի դերասանների սանրվածքները: