կարևոր
1660 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 13:08
Հասարակություն

Ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանին շնորհվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշանը

Ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանին շնորհվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշանը

Պոլսո Հայոց պատրիարքարանը Պատրիարքությանը մատուցված մեծ ծառայությունների համար շքանշան է շնորհել ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանը։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է թուրք արձակագիր Քեմալ Յալչընը։

 

Աղբյուրի համաձայն, ինչպես նշում է Քեմալ Յալչընը, Ամերիկայի Դետրոյթ քաղաքում բնակվող պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանը մեծ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանում, Ստամբուլում և ԱՄՆ-ում հայոց եկեղեցիների և հայկական դպրոցների ֆինանսական կարիքները հոգալու հարցում։ Նա նաև իր նպաստն է բերել Թուրքիայում և այլ օտարերկրյա երկրներում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ։

Հերման Խնդիրյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն Պոլսո, այլ նաև Ամերիկայի հայկական դպրոցներին և մշակութային հաստատություններին։

2023 թ․ նոյեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշանը հանդիսավոր կերպով շնորհվել է Հերման Խնդիրյանին Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ։ Շքանշանը մեծ բարերարին է շնորհվել անձամբ Պոլսո Հայոց պատրիարրք Սահակ Մաշալյանի կողմից։

Քեմալ Յալչընն իր ֆեյսբուքյան գրառումն ավարտում է հետևյալ խոսքերով․ «Սիրելի՜ եղբայրս Հերման, դու վաղուց էիր արժանացել այդ շքանշանին։ Մրցանակներով պատված կյանքդ թող առողջ և երջանիկ անցնի։ Այս աշխարհն ու Թուրքիան ավելի գեղեցիկ և իմաստալի են քեզ հետ միասին։ Ի՜նչ լավ է, որ դու կաս։ Բոխում, 21-ը նոյեմբերի, 2023 թ․, Քեմալ Յալչըն»։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net