կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 12:26
Հասարակություն

Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաները այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունենան. Անափիոսյան

Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաները այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունենան. Անափիոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իտալիայի Արտակարգ և լիազոր դեպսան Վինչեցո Դել Մոնակոյին։ Հանդիպման առանցքում հայ-իտալական կրթամշակութային կապերի ամրապնդումն էր` նոր ծրագրերի մշակման և եղած ծրագրերի արդյունավետ կենսագործման համատեքստում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ լրատվական ծառայությունը։

«Մեզ համար կարևոր է Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդումը, քանի որ վերջիվերջո ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել, ոչ թե կառավարությունների համար են, այլ երիտասարդների և նրանց ապագա գործակցության»,-նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում անցկացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսներին հայ դպրոցականների մասնակցության հնարավորությունները.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հիմնավոր գիտելիքներ ստանան ոչ միայն հայ մշակույթի վերաբերյալ, այլև արտասահմանյան մշակույթին ծանոթանալու հնարավորություններ ունենան: Հայաստանում իրականացվող իտալական մշակույթին նվիրված ցուցահանդեսները հիանալի հարթակներ կարող են դառնալ այս նպատակի համար»,-ընդգծել է նախարարի տեղակալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Իտալիայի՝ զբոսաշրջության զարգացման ոլորոտում ունեցած փորձի կիրառման հնարավորությունները` մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի միջոցով։