կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 11:45
Տարածաշրջան

Աթեշյանի և Մաշալյանի հարցը քննարկող ժողովն անցել է լարված

Աթեշյանի և Մաշալյանի հարցը քննարկող ժողովն անցել է լարված

Երեկ, Ստամբուլում հայկական համայնքային հիմնադրամների նախագահների և բարերարների մասնակցությամբ, եկեղեցական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի հայտարարության և պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ուղղված մեղադրանքների կապակցությամբ  կայացած ժողովն անցել է լարված պայմաններում: 

Ըստ «Ակօս»-ի՝ ժողովի ընթացքում համայնքի ներկայացուցիչների մի մասը պահանջել է Աթեշյանի հրաժարականը: Նաև` մի շարք ակտիվիստներ հավաքվել են եկեղեցու բակում՝ պահանջելով ներկա գտնվել ժողովին: Նրանցից մի քանիսին հաջողվել է ներս մտնել:

Հայտնի է դարձել, որ  ժողովի` Աթեշյանին աջակցող որոշ մասնակիցներ, այդ թվում` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով պատրիարքի ընտրության հարցը քննարկել էր Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, պատրաստվում էին գումարված ժողովից դուրս մեկ այլ գաղտնի ժողով գումարել՝ փոխելու իրադարձությունների ընթացքը: Ի նշան բողոքի՝ համայնքի մի շարք  ներկայացուցիչներ ցանկացել են լքել սրահը:

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը նշել է, որ համայնքի համար անհրաժեշտ է կառուցողական ու կայուն որոշում կայացնել:

Նշենք, որ Մաշալյանն իր հրաժարականի մեղավոր է համարում Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: