կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-16 14:55
Հասարակություն

Էջմիածինը չպետք է պաշտպանի Աթեշյանի թեկնածությունը. Ռազմիկ Դավոյան

Էջմիածինը չպետք է պաշտպանի Աթեշյանի թեկնածությունը. Ռազմիկ Դավոյան

Աթեշյանն արդեն իրեն դրսևորել է. այդ մարդը ոտքից գլուխ խայտառակություն է, անվստահություն է վայելում Պոլսում. այսօր, խոսելով Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի մասին, լրագրողներին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:  «Նա սուտ խոսեց և ասաց, որ ցեղասպանություն չի եղել: Հաճոյացավ Թուրքիայի իշխանություններին այն նպատակով, որ ընտրվի Պոլսի առաջնորդարանի պատրիարք: Նա անելիք չունի հայության շարքերում»,- ասաց նա:

Գասպարյանի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղիղ պետք է այդ հարցին նայի և Աթեշյանին հասկացնի, որ նա իր թեկնածությունը պետք է հանի: «Մենք պիտի սթափվենք և դավաճանների հանդեպ պատժիչ ձև մշակենք, որ հաջորդն արդեն իմանա` ինչ է անում: Իմ քաղաքացիական պարտքն եմ համարում ասել, որ Աթեշյանը դավաճան է»,- հավելեց նա:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կարծիքով` արդեն մեծ անբարոյականություն է  հայտարարել, որ ցեղասպանություն չի եղել: «Նա ծախվել է Թուրքիայի իշխանություններին: Համայնքը չի ընդունում այդ մարդուն` որպես պատրիարքի, և Էջմիածինը չպիտի պաշտպանի նրա թեկնածությունը»,- ասաց նա: