|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի ԱԳ փոխնախարար Քաան Էսենլերն ու ԱԳ նախարարության՝ հետազոտությունների հարցով օգնական Մուսթաֆա Օզջանն այցելել են Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Ըստ «Ակօս»-ի՝ եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսկենդեր Շահինգյոզը, կրոնական հարցերով պատասխանտու Զաքար Հոպարն ու մի շարք աշխատակիցներ եկեղեցու պատմությունը ներկայացրել են պետական հյուրերին: Այցից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կարճ առանձնազրույց են ունեցել պատվիրակության հետ:
Հանդիպման մասին հայտարարությամբ հանդես եկած Շահինգյոզը նշել է, որ ԱԳ նախարարության պատվիրակության հետ զրուցել են հայ համայնքի խնդիրների մասին:
«Առաջին հերթին նրանց ասացինք, որ հիմնադրամի նախագահի և պատրիարքի աթոռը դատարկ է: Նրանք հատիկ առ հատիկ արձանագրեցին մեր խնդիրներն ու հայտնեցին, որ կզբաղվեն դրանցով»,- նշել է հիմնադրամի նախագահը: