Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Տեղեկացրեցինք, որ Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Նախքան ընտրությունների սկսվելը՝ Ստամբուլի նահանգապետի տեղակալը գրություն է ուղարկել՝ իրավաբանորեն «անհնար» համարելով պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսացկության պատգամավոր Կարո Փայլանն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցության կին պատգամավոր Սելինա Դողանը խիստ քննադատության են ենթարկել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին:
Ըստ Փայլանի` չընդունելով Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրությունների արդյունքն ու հրաժարվելով հեռանալ իր պաշտոնից՝ Արամ Աթեշյանն ապացուցել է, որ «պետության կողմից նշանակված հսկիչ է՝ դրածո»: «Տեղի է ունեցել նոր տեղապահի ընտրություն, և մենք պետք է հաղթած արքեպիսկոպոս Բեկչյանին շնորհավորենք ու անցնենք պատրիարքի ընտրությունների նախապատրաստմանը»,- ասել է նա:
Սելինա Դողանն իր հերթին հայտարարել է, որ Աթեշյանի ու Ստամբուլի նահանգապետարանի կատարած հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի: «Սա անընդունելի է և չունի իրավական ոչ մի հիմք»,- ասել է նա՝ նշելով, որ այս միջամտությունն ավելի է բարդացրել առանց այն էլ խճճված գործընթացը: