|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Երկիր Մեդիայի» գործունեության դադարեցումը նույն պրոթուրքական և հակահայկական քաղաքականության շրջանակներում է, որը բնութագարական է Նիկոլ Փաշինայնին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Իրենք ազգային խնդիրներ քննարկող և այդ գիծը պաշտպանող հեռուստաընկերության գործունեությունը իրենց համար վտանգավոր են համարում և այս պայմաններում, երբ Ղարաբաղն են ճանաչում ադրբեջանական, ուրանում են հայոց ցեղասպանության խնդրի հետապնդումը և վարում են հակապետական քաղաքականություն, ի՞նչ մի զարմանալու բան կա, որ «Երկիր Մեդիան» պետք է փորձեն փակել։ Բոլոր խնդիրների լուծումը գտնվում է մեր քաղաքական դաշտում։ Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է՝ այս տիպի խնդիրներ ունենալու ենք ու կանգնելու ենք պետականության կորստի արջև։ Հետևաբար այս տիպի բոլոր հարցերի լուծումը ներքաղաքական դաշտում պետք է լուծենք»,- ասաց պատգամավորը: