կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 17:53
Տարածաշրջան

Պոլսի պատրիարքարանը հայտարարություն է տարածել Աթեշյանի սկանդալային հայտարարության վերաբերյալ

Պոլսի պատրիարքարանը հայտարարություն է տարածել Աթեշյանի սկանդալային հայտարարության վերաբերյալ

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին:

«Վերջերս, Գերմանիոյ Խորհրդարանի կայացուցած որոշումին կապակցութեամբ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր.Տ. Արամ Արքեպս. Աթէշեանի կողմէ Հանրապետութեան Նախագահ Վսեմաշուք Րէճէպ Թայյիպ էրտօղանի յղուած նամակին պատճառով յառաջացած էին հակազդեցութիւններ։ Աթոռոյս Պատկառելի Կրօնական Ժողովը քննարկելով սոյն հակազդեցութիւնները, հանդէս եկած էր զեկոյցով մը որուն մէջ կը շեշտուէր թէ. «Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Աթոռը, իր պատմութեանը ընթացքին ջանացած է բարեացակամ եւ երկխօսական յարաբերութիւններ մշակել երկրի ղեկավարութեանց հետ , նաեւ առաւելագոյն ջանքը ցուցաբերած է, չանտեսելով երկրի հանրային կարծիքի զգայնութիւնները այն նիւթերու մասին, որոնք կը հետաքրքրեն երկրի համայն հանրութիւնը»։

Հայտարարության վերջում ներկայացվել են պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի նախկին հայտարարությունների օրինակները.

«Պատրիարքական Աթոռի սոյն կեցուածքը արձագանգած է ի պահանջել հարկին տրուած պաշտօնական յայտարարութիւններու միջոցով։ Ստորեւ կը ներկայացնենք Ն.Ա.Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հօր արտայայտութիւններէն եւ թղթակցութիւններէն ոմանք, որոնց պարունակութիւնը եւս զուգահեռ գիծեր ունին Պատրիարքական Աթոռի այսօրուայ կեցուածքին հետ»։