Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փետրվարի 9-ին հայ ուսանողական միությունների համախմբումը հանդիսացող Համահայկական ուսանողական միությունը (All-ASA) Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող բողոքի լուռ ցույցեր է իրականացրել Միացյալ Նահանգների և Կանադայի` ավելի քան 20 համալսարաններում:
Ըստ Asbarez-ի՝ ցույցերն իրականացվել են ՀԵԴ-ի Արևմտյան և Արևելյան Ամերիկայի մարմինների, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության, ինչպես նաև «Ալֆա Գամա Ալֆա»և «Ալֆա Էփսիլոն Օմեգա» ուսանողական ընկերակցությունների կողմից:
«Ուրացման արատ» ընդհանուր խորագրի ներքո կայացած բողոքի ցույցերի նպատակն է ուշադրության արժանացնել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ միաժամանակ դատապարտելով Թուրքիայի կողմից առաջ մղվող ուրացման արշավը և այդ հարցում ԱՄՆ-ի մեղսակցությունը:
Ցույցերին ցուգահեռ` տեղի են ունեցել նաև համացանցային արշավներ, որոնց կարելի է հետևել #StainOfDenial, #ArmenianGenocide, #DivestTurkey հեշթեգերի միջոցով: