կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 18:48
Քաղաքական

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղարկեց հատուկ հանձնաժողով

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղարկեց հատուկ հանձնաժողով

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց որոշում` պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ, ուղարկել հատուկ հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել բանաձևը հանձնաժողով ուղարկելու որոշմանը, 12-ը` դեմ: Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, սակայն վերջնական որոշում կայացվեց նախագիծն ուղարկել հատուկ հանձնաժողով:

«Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,-քննարկման սկզբում հույս էր հայտնել Բուայեն:

2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: