|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բրիտանական The Guardian թերթի՝ Մոսկվայի թղթակից Շաուն Ուոլքըրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքից հետո երկու երկրների միջև հարաբերությունների հնարավոր վատթարացմանը:
Ըստ BBC Turk-ի՝ Ուոլքըրն իր «Հաչացող շունը չի կծում» վերնագրված վերլուծականում գրել է, որ թեև կատարվածից հետո ՌԴ-ն վրդովված է, սակայն, այնուամենայնիվ, կվերահսկի Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամը: Անդրադառնալով ՌԴ-ի՝ Թուրքիայից թռչնամսի ներկրումն արգելելու որոշմանը՝ հոդվածագիրն այնքան էլ «կռվարար կեցվածք» չի որակել ՌԴ-ի որոշումը:
«Որքան էլ Ռուսաստանը վրդովված լինի, ակնհայտ է, որ նա չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,-գրել է հոդվածագիրը՝ թվելով այդ դեպքից հետո հնարավոր բոլոր լուրջ խնդիրները:
Նրա խոսքով՝ երեկ ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջարկը նույնպես պատահական չէր:
«Ռուսները փորձելու են ջանքեր գործադրել` ապացուցելու մի շարք թուրքերի՝ թեկուզ գաղտնի կերպով ԻՊ անդամներին աջակցելու մասին պնդումները՝ Թուրքիային նեղ դրության մեջ գցելու համար»,- գրել է հոդվածագիրը:
Ուոլքըրն իր հոդվածը եզրափակում է՝ անդրադառնալով թուրքական զբոսաշրջության մեջ ռուսների դերին. «Եթե ռուսական ընկերություններում արգելեն դեպի Թուրքիա փաթեթները, ապա տարեկան 4 միլիոն ռուս զբոսաշրջիկ հյուրընկալող Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը խիստ կտուժի»: