կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-05 22:30
Աշխարհ

Իտալիայում անհանգստացած են երիտասարդության գրագիտության ցածր մակարդակով

Իտալիայում անհանգստացած են երիտասարդության գրագիտության ցածր մակարդակով

Իտալական բուհերի մի խումբ դասախոսներ, գիտնականներ ու լրագրողներ դիմել են իշխանություններին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել դպրոցականների եւ ուսանողների շրջանում գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Իտալիայի վարչապետին, կրթության նախարարին եւ խորհրդարանին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են 600 գիտնականներ։

Նամակում նշվում է, որ դպրոցն ավարտելուց հետո շատ երեխաներ շատ վատ են կարողանում գրել մայրենի լեզվով, քիչ են կարդում եւ դժվարությամբ են բացատրվում։ Բուհերի դասախոսները վաղուց են բախվում իրենց ուսանողների լեզվական խնդիրների հետ, որոնք 3-րդ դասարանցուն բնորոշ սխալներ են անում։

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ այդ թերությունն ուղղելու համար որոշ ֆակուլտետներ նորից իտալերենի դասընթացներ են կազմակերպում։

Այս մտահոգիչ իրավիճակը շտկելու համար նամակի հեղինակներն առաջարկում են թույլ տալ միջին դասարանների ուսուցիչներին ներկա լինել տարրական դպրոցի քննություններին։

Հարցումների համաձայն, Իտալիայում յուրաքանչյուր 7-րդ ընտանիքն ընդհանրապես տանը գիրք չունի, իսկ 11-14 տարեկան դեռահասների մոտ 46 տոկոսը մեկ տարում ոչ մի գիրք չեն կարդում։