1988 թվականին սոցիալիստական երկների նախարարական կոմիտեի կողմից երիտասարդության միջազգային օրը որոշվել է հռչակել օգոստոսի 12-ը: «Ավանդույթի համաձայն շնորհավորեք միմյանց, բայց այսօր երիտասարդության համաշխարհային կամ միջազգային օրը չէ»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Լուրեր էին տարածվել, թե այսօր` նոյեմբերի 10-ին նշվում է երիտասարդության միջազգային օրը, սակայն այս տոնը նշվում է օգոստոսի 12-ին: 1945 թվականին նոյեմբերի 10-ին Լոնդոնում համաշխարհային երիտասարդկան համաժողով է տեղի ունեցել, որի արդյունքում ստեղծվել Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, որի նպատակը եղել է ֆաշիզմի, ռասիզմի եւ այլ խտրակնությունների դեմ պայքարելը: Ենթադրվում է, որ հենց այստեղից է գալիս նոյեմբվերի 10-ը որպես երիտասարդության օր ընդունելը: Սակայն միջազգային այդ օրը 1988 թվականին սոցիալիստական երկների նախարարական կոմիտեի կողմից որոշվել է հռչակել օգոստոսի 12-ը: