Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ կառավարության երեկվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ։ Հաստատվել են նաեւ խորհրդի կազմն ու կանոնադրությունը:
Նորաստեղծ խորհրդում ընդգրկվել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի, առողջապահության, սոցապահովության, պաշտպանության, տնտեսական զարգացման, կրթության եւ գիտության, ֆինանսների նախարարների, ոստիկանության պետի, սպորտի պետական կոմիտեի նախագահի, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալները, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի պետը, վարչապետի օգնականը եւ շրջվարչակազմերի ղեկավարների տեղակալները։ Կառույցը գլխավորելու է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը։
Խորհրդի հիմնական խնդիրներն են հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակումը, երիտասարդական քաղաքականության հարցերով ԼՂՀ գործադիր իշխանության մարմինների գործունեւության համակարգումը եւ այլն։