Հայաստանում մոտավոր տվյալներով ապրում է շուրջ 900 հազար երիտասարդ, որոնց վերաբերյալ սակայն որեւէ վիճակագրական տվյալ, ուսումնասիրություն չկա: Ինչպես նշեց Ա. Քարամյանը 2011 թվականին նախարարության բյուջեից գումար է հատկացվելու երիտասարդության մասին ազգային զեկույց պատասրատելու համար, որում վերլուծական տվյալներ կլինեն, թե այս թիրախային խմբի ո՞ր մասն ունի բարձրագույն կրթություն, ո՞ր մասն է գործազրուկ եւ այլն: Նման զեկույց առաջին ու վերջին անգամ արվել է 2007 թվականին, որը սակայն ունեցել է թերություններ ու բացթողումներ: Նախատեսվում է, որ 2011 թվականին պատասրվելիք զեկույցում նախորդի բացթողումները չեն լինելու: