կարևոր
6610 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 14:05
Քաղաքական Սփյուռք

Այլևս այդ միտքը, որ անտարբերություն է երիտասարդության մոտ, ընդհանրապես դուրս եկավ մեր մտքից․ Սիրիայի ՀՅԴ բյուրոյի երիտասարդական խորհրդի անդամ

Մենք ամիսներ առաջ էինք նախատեսել այս համագումարի կազմակերպումը, բավականին աշխատել ենք ծրագրի մշակման մեջ։ Շատ զգույշ էինք, որ հայրենիքի այս դժվար ժամանակներում ինչքան հնարավոր է մեր գաղափարակից ընկերներին ներգրավեինք այն աշխատանքներին, որոնք տեղի ունեցան։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքների և արդյունքների ամփոփման մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիրիայի ՀՅԴ բյուրոյի երիտասարդական խորհրդի անդամ, պատանեկան հանձնախմբի պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։

«Կարևոր նախագծեր մշակեցինք, ռազմավարություն ճշտեցինք ներքին կազմակերպչական, երիտասարդականին, ուսանողականին, պատանեկանին առնչված ուղեցույցների հայեցակարգի մշակումներ իրականացրեցինք, ինչպես նաև հայրենիքին առնչված նախագծեր ստեղծեցինք։ Բավական լուրջ էր համագումարի մասնակիցների մոտեցումը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքը։ Մտավախություն չունեինք մոտեցումների կամ վերաբերմունքի համար, բայց հաստատեցինք այս մի քանի օրվա համագումարի ժամանակ, որ ինչ աշխատանք տարել  ենք տարիներն ի վեր նույն ուղղությունը բռնել ենք, թե՛ Սփյուռքի մեջ, թե՛ հայրենիքի։ Մտավախություն չունենք ազգասեր և հայրենասեր սերունդներ չունենալու առնչությամբ։ Այդ ուղղությամբ տարիների աշխատանքը իզուր չէ։ Հայրենիքի այս դժվար օրերին՝ պատրաստակամությունը գալ օգտակար դառնալու համար շատ ոգևորիչ էր։ Այլևս այդ միտքը, որ անտարբերություն է երիտասարդության մոտ ընդհանրապես դուրս եկավ մեր մտքից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք բոլորը միանման էին մտածում հանուն հայրենիքի բարօրրության, հանուն իրենց հետապնդած նպատակների իրականացման։