|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ նիստում քննարկվեց «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին որոշման նախագիծը: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ կլինի կենսաթոշակային համակարգի ֆոնդերի երկու կառավարիչ, որոնց համար պետք է ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի նրանք չմրցեն ո'չ սակագներով, ո'չ էլ մարկետինգային քաղաքականությամբ: Նա նաև նշեց, որ քաղաքացիներին ֆոնդերի վերաբերյալ իրազեկում կանցկացվի ԶԼՄ-ներով, ինչպես նաև ֆիզիկական ծանուցումով տեղեկացնելու միջոցով:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Մարդը ո՞նց է իմանալու, թե որ ֆոնդը ընտրի»: Ներսես Երիցյանը պատասխանեց, որ խորհրդատվությունը արգելված է լինելու, և ակտիվի կառավարիչը չի իմանալու, թե ում համար է ծառայություն մատուցելու: Փոխարենը տարվելու են ֆինանսական գրագիտության աշխատանքներ: Ներսես Երիցյանի խոսքով` կա ֆոնդերի ընտրության ճկուն մեխանիզմ: «Մարդ կլինի, ով ավելի ռիսկային տարբերակ կընտրի, որից հետո նրանք պետք է հետևեն ու տեսնեն, թե որքան կատարողական է ցույց տալու այդ կառավարիչը»,- ասաց նա: