Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:
Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի նկարիչների միության անդամներ, որոնց թիվը հասնում է 100-ի. ներկայացված են կերպարվեստի բոլոր ոլորտները` գեղանկար, քանդակ, գրաֆիկա:
«Մրցանակաբաշխություն-2011»-ը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք:
«Ցուցահանդեսի նպատակն է օժանդակել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ այս տարի շեշտը դնում են երիտասարդների աշխատությունների վրա, քանի որ տարին երիտասարդության տարի է:
Հանձնաժողովը մոտ օրերս կուսումնասիրի և կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն. մրցանակները 10-ն են, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: