|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի հում նավթի արտահանումը գերազանցել է օրական 1 մլն բարելը. հաղորդում է Reuters-ը։
Reuters-ը, հինգշաբթի հաղորդելով, որ Իրանը մեծացնում է նավթի արտահանումը, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, հավելել է. «Նավթի արտահանման և ներմուծման մոնիտորինգ իրականացնող ընկերությունները հայտարարել են, որ Իրանի նավթի արտահանման մեծ մասը գնում է Չինաստան»:
Ըստ Reuters-ի՝ «Պեկինը խնդրել է ԱՄՆ-ին՝ չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները՝ ասելով, որ դեմ է այդ պատժամիջոցներին»:
Petro-Logistics լցանավերի խորհրդատվական ընկերությունը հայտարարել է, որ Իրանի հում նավթի արտահանումը 2021 թվականի դեկտեմբերին գերազանցել է օրական 1 միլիոն բարելը՝ արտահանման ամենաբարձր մակարդակը վերջին երեք տարիներին։ 2022 թվականի հունվարին, սակայն, իրանական նավթի արտահանումը նվազել է մինչև օրական մոտ 700 000 բարել: