|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում Է ТАСС-ը։
«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և «սիոնիստական ռեժիմը» պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան», - հայտարարել է նա:
«Ամբարտավանության դեմ պայքարը մեր պարտականությունն է: Ամբարտավանություն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական և մշակութային գերակայություն այլ ժողովուրդների նկատմամբ և նվաստացում: Նրանք տարիներ շարունակ նվաստացրել են իրանցի ժողովրդին։
Այդ պատճառով Իրանի ժողովուրդը դիմադրել է և դիմակայելու է ամբարտավանությանը»։