| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը: 
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի միջոցով 26.08.2016թ.-ին տեղափոխվել է դատարան: Այդ ընթացքում ուղեկցող ոստիկաններ Հմայակ Հ.-ն, Արսեն Լ.-ն և Մանուկ Ե.-ն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, պատշաճ հսկողություն չեն իրականացրել կալանավորի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս անհայտ անձից` անձամբ օգտագործելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայք: 
Այն հայտնաբերվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկում՝ տեղի աշխատակիցների կողմից կալանավորի անձնական խուզարկության ժամանակ, նրա գուլպայի մեջ: Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` ուղեկցող ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
 Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: