|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հունվարի 21-ի երեկոյան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ նախկին քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշված հոդվածով նախատեսված հանցանքը` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: