Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Panorama.am կայքում 2013 թվականի փետրվարի 20-ին հրապարակված` «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը panorama.am կայքին 20.02.13թ. տրամադրել է լուսանկար և հրապարակել տեղեկատվություն, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:
Ուսումնասիրելով կայքում տեղադրված ընտրատեղամասում կատարված լուսանկարը և տեղեկատվությունը` հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ թիվ N զորամասի զինծառայողի կողմից խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։