|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144 եւ 236 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման փաստով:
Հիշեցնենք, որ դերասանուհին օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմում էր ներկայացրել, որ իր նախկին ընկերը՝ նախկինում դատված Կարեն Արայանը, առանց իր թույլտվության եւ գիտության ինտերնետում տարածել է իր ինտիմ լուսանկարները:
Սեպտեմբերի 2-ին Կ. Արայանը բերման էր ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ խոստովանել, որ ինքն է իսկապես տարածել լուսանկարները:
Իսկ սեպտեմբերի 17-ին մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տվել էր փորձագիտական եզրակացություն, որի համաձայն՝ ինտերնետում տարածված նյութերը պոռնկագրական բնույթի են: