|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վանաձորի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երիտասարդի մահվան դեպքի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ` «Պրոմեթեյ» քիմիական գործարանում: Ամոնիակի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից զոհվել էր 22-ամյա Դավիթ Ասատրյանը: Պայթյունի հանգամանքներն անհայտ են: