|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քենիացի պատգամավոր Միշի Մբոկոն կանանց կոչ է արել չբավարարել իրենց տղամարդկանց սեռական պահանջները, քանի դեռ նրանք չեն գրանցվել որպես ընտրող օգոստոսի 8-ին անցկացվելիք համընդհանուր ընտրություններում. տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ պատգամավորի` դա ընդդիմադիր ձայներ հավաքելու լավագույն ռազմավարությունն է:
Ընտրողների գրանցումն ավարտվելու է փետրվարի 17-ին:
Քենիայի նախագահ Ուխուրու Քենիատան ցանկանում է վերընտրվել: Նրա հակառակորդը ընդդիմադիր ուժերի աջակցությունն է վայելում, այդ թվում` ODM կուսակցության, որի ներկայացուցիչն է Միշի Մբոկոն: Նրա կարծիքով` իրենց թեկնածուի շանսերն ավելի մեծ կլինեն, եթե ընտրողների մեծ թիվ գրանցվի:
Ի դեպ, սա Քենիայում սեքս-բոյկոտի միջոցով քաղաքական իրավիճակի վրա ազդելու առաջին դեպքը չէ. 2009-ին կին ակտիվիստները մեկշաբաթյա սեքս-գործադուլ էին հայտարարել, որպեսզի հաշտեցնեն այն ժամանակվա նախագահին ու վարչապետին: