|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հանրապետության նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թեւեր» գոյություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ նախագահի արարողակարգի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին եւ նախագահական նստավայրում տարբեր թեւեր են ի հայտ եկել:
«Նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներն ունեն միայն մեկ խնդիր. անվերապահ ու ժամանակին կատարել հանրապետության նախագահի բոլոր հանձնարարականները եւ սպասարկել նրա գործունեությունը: Որեւէ մեկն այլ խնդիրներ ունենալ պարզապես չի կարող»,- ասաց նա: