|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հուլիսի 19-ից ուժի մեջ է մտնում Եվրահանձնաժողովի հանձնարարականը, որն անօրինական է հայտարարում պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերը եւ ԵՄ անդամներին արգելում է որեւէ տնտեսական, մշակութային, մարզական, գիտական կապ ունենալ դրանց հետ. հայտնում է Голос России-ն: Որոշումը կայացվել է հունիսի վերջին:
Իսրայելն արդեն կոշտ արձագանքել է դրան` եվրոպացիներին մեղադրելով հակասեմականության մեջ եւ Բրյուսելի քայլերը համեմատելով «Երրորդ ռեյխի» գործողությունների հետ:
Այսուհետ ԵՄ-ի եւ Իսրայելի միջեւ կնքվելիք պայմանագրերը գործելու են միայն Իսրայելի` մինչեւ 1967 թվականը եղած սահմաններում, այսինքն` դուրս են գալիս Հորդանանի Արեւմտյան ափի բնակավայրերը, Գոլանի բարձունքները, նաեւ Արեւելյան Երուսաղեմը: