| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            CNN-ը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա արել է ընտրություններից առաջ. հայտնում է Газета.ру-ն:
Այսպես` 2014-ի մարտին Fox News-ին տված հարցազրույցում նա համաձայնել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի հետ, ով Ռուսաստանը ԱՄՆ-ի համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է անվանել: «Միթը ճիշտ էր, երբ ասում էր, որ Ռուսաստանը մեր ամենամեծ խնդիրն է»,- ասել է նա:
Թրամփը նշել է, որ որոշ ԶԼՄ-ները ծիծաղել էին Ռոմնիի ասածի վրա: «Նրանք ծիծաղում էին, սակայն պարզվեց, որ նա միանգամայն ճիշտ էր: Տեսեք` ինչ է անում Ռուսաստանը Իրանի հետ, ինչպես է վերահսկում իրավիճակը Սիրիայում և գրեթե ամենուր: Մեզ ամեն տեղից դեն են նետել»,- ասել է նա:
Իսկ 2014 թվականի մարտի 14-ին NBC-ին տված հարցազրույցում Թրամփը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների սահմանման օգտին: «Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք: Մենք պետք է ուժ ցուցադրեք: Պուտինն իր խորամանկությամբ հաղթեց Օբամային»,- ասել է նա: