|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» (32 պատգամավոր) և «Լելո» (4 պատգամավոր) կուսակցությունների անդամները չեն աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի լքել իր պաշտոնը:
Ընդդիմությունն արդեն ստորագրություններ է հավաքում ներկայիս իշխանության իմպիչմենտի համար: Անհրաժեշտ է, որ առնվազն 50 պատգամավոր հավանություն տա դրան և առաջադրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին որպես իրենց սեփական թեկնածու:
Վրաստանի խորհրդարանում իրավիճակն ավելի է սրվել ԼԳԲՏ–ի դեմ հանրահավաքում ծեծի ենթարկված լրագրողի մահվան պատճառով:
Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստեղծել է Սահակաշվիլին, սակայն Վրաստանում պաշտոնական ղեկավարը Նիկա Մելիան է, որը ձերբակալված է։